ArmRobotX -ի մասնակիցները պատրաստվում են RoboGames միջազգային մրցումներին

ArmRobotX -ի մասնակիցները պատրաստվում են RoboGames միջազգային մրցումներին

PanARMENIAN.Net - ArmRobotX ռոբոտների բաց առաջնության մասնակիցները պատրաստվում են RoboGames միջազգային մրցումներին, որը կանցնի Սան Ֆրանցիսկոյում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ArmRobotX-ի մենեջեր Մարիամ Նահապետյանը, այս պահի դրությամբ կազմակերպիչները հովանավորներ են որոնում: Ըստ նրա, պատանի հայ ռոբոտատեխնիկները կարող են մասնակցել 3-5 մրցույթի:

ArmRobotX (նախկինում ArmRobotics) անց է կացվում Հայաստանում 2008 թվականից Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից: Այդ տարիների ընթացքում, ըստ Մարիամ Նահապետյանի, 80 դպրոցականներ և ուսանողներ սկսել են ակտիվ զբաղվել ռոբոտաշինությամբ: Մրցումը միշտ անցել է ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ, սակայն այս տարի ֆինանսավորում չի հատկացվել: Մինչդեռ, փետրվարին կանկացվի ականներ որոնղ ռոբոտների ու անօդաչու ուղղաթիռների մրցույթ, որի համար ArmRobotX-ում անց են կացվում ավիամոդելավորման դասընթացներ: 2011թ. տեղի կունենան նաև մրցույթներ սկսնակ ռոբոտատեխնիկների միջև, ինչպես նաև այլ միջոցառումներ: Ռոբոտների ամենամյա RoboGames-ը՝ ռոբոտների օլիմպիադան, կանցնի ապրիլի 15-17-ը ԱՄՆ-ում: Մրցումը միավորում է շուրջ 50 մասնակիցների:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---