14 հունվարի 2011 - 14:30 AMT
Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում ձախողման է դատապարտված

Բաքվի վարվելագիծը Արցախ օտարերկրյա քաղաքացիների այցելության հարցում պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը փորձում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մի մասն է: Այդ մասին 2010թ. արդյունքների ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: Ըստ նրա, Ադրբեջանի իշխանություների քաղաքականությունը, երբ Արցախ այցելած յուրաքանչյուր օտարերկրացի հայտարարվում է անցանկալի անձ, ոչ մի արդյունք չի տա: «Օտար երկրների քաղաքացիները այցելել են, այցելում են ու կայցելեն Ղարաբաղ՝ թույլտվություն չհարցնելով պաշտոնական Բաքվից: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ նույն Բաքուն թույլտվություն չի տալիս Նախիջևան այցելելու համար: Հավանաբար, հարևան հանրապետության իշխանությունները չեն ցանկանում, որ աշխարհը տեսնի ավերված հայկական հուշարձանները»,-ասել է Նալբանդյանը: