14 հունվարի 2011 - 14:34 AMT
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հունվարի 24-ին Մոսկվայում

Հունվարի 24-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ՝ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի ու Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նշել է նաև, որ փետրվարի սկզբին կարող է կայանալ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: