2010 թ. նշանավորվել է Հայաստանի եւ մի շարք արաբական երկրների համագործակցության ամրապնդմամբ14 հունվարի 2011 - 19:40 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. նշանավորվել է Հայաստանի եւ մի շարք արաբական երկրների հետ միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման առումով եւ բարձր մակարդակի այցելություններով: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ 2010թ. հաշվետվության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ 2010 թ. մարտի 22-24-ը տեղի է ունեցել ՀՀ նախագահի պաշտոնական այցելությունը Սիրիա, ստորագրվել են համագործակցության զանազան ոլորտներին առնչվող 10 երկկողմ համաձայնագրեր։ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ Հալեպ եւ Դեյր Զոր։ Հունվարի 16-18-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, ապրիլի 11-14-ը Լիբանանի Հանրապետություն, իսկ նոյեմբերի 22-25-ը Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Հուլիսի 24-25-ը կայացել է Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի այցը Հայաստան: Սեպտեմբերի 20-21-ը Հայաստան այցելեց Եգիպտոսի ԱԳ նախարարի տեղակալ, ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի գլխավոր քարտուղար Սոմեյա Սաադը։ 2010 թ. սեպտեմբերին Եգիպտոսում, իսկ այնուհետեւ Սիրիայում տեղի ունեցան Հայաստանի մշակութային օրերը։ 2010 թ. նպատակ ունենալով անմիջական մասնակցություն բերել Իրաքի վերականգնման եւ կայունացման գործընթացին` հոկտեմբերին Հայաստանը վերաբացեց իր դեսպանությունը Բաղդադում։ Ինչպես ասվում է հաշվետվության մեջ, 2010 թ. նոյեմբերի 2-5-ը ՀՀ ժամանեց ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար տիկին Լուբնա Ալ-Կասիմին՝ 40 գործարարների ուղեկցությամբ: 2010 թ. Քուվեյթում հիմնադրվել է ՀՀ դեսպանությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |