Ադրբեջանը ձգտում է գնել Ռուսաստան-Հայաստան գազատարի վրացական հատվածը

Ադրբեջանը ձգտում է գնել Ռուսաստան-Հայաստան գազատարի վրացական հատվածը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը շարունակում է աշխատել Ռուսաստան-Հայաստան գազատարի վրացական հատվածը սեփականաշնորհելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը:

Ըստ նրա, ներկայումս Ադրբեջանի պետական նավթային ընկերության վրացական ներկայացուցչությունը բանակցում է Վրաստանի կառավարության և այդ երկրի նավթագազային կորպորացիայի հետ: «Ադրբեջանական կողմը մտադիր է օգտագործել այդ խողովակաշարը իր գազը Սև ծովի ափերին հասնցելու համար»,-նշել է նա:

Վրացական կողմը արդեն հանել է խողովակաշարը Վրաստանի ռազմավարական նշանակության օբյեկտների ցուցակից, հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---