EAJFD մեղադրում է Բարոզուին Բաքվի հայկական ջարդերի զոհերի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար

EAJFD մեղադրում է Բարոզուին Բաքվի հայկական ջարդերի զոհերի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար

PanARMENIAN.Net - «ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպմանը մենք անդրադարձանք Հայաստանում և Արցախում Ադրբեջանից հայ փախստականների վիճակին»,-ասել է Եվրոպայի հայկական դաշնության (EAJFD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Ըստ նրա, նրանք այս հարցն արծարծելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել որոշակի արդյունքի:

EAJFD-ն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանն այն մասին, թե Երևանը ադրբեջնական հողում է գտնվում: «Ռազմական սպառազինումը, ռազմական ճարտասանությունը, այժմ էլ հայկական հողի հանդեպ հավակնությունը Ադրբեջանի կողմից՝ այս ամենը հեղինակազրկում է ղարաբաղյան կարգավորման գործընթացը»,-ասել է Չոբոյանը:

Նա նաև քննադատել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին, որն այցելել է Բաքու և չի հարգել Բաքվի հայկական ջարդերի զոհերի հիշատակը: Ըստ Չոբոյանի, Դաշնությունն ակնկալում է, որ Բարոզուն չի զոհաբերի հայոց արժեքները հանուն նավթային ու գազային գործարքների, այլ կբարձրացնի դրանց որակը որպես «պատ» Ադրբեջանի զառանցանքների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---