ԱՄՆ-ն Կիպրոսի հիմնախնդրի լուծումը դաշնության սկզբունքներում է տեսնում

ԱՄՆ-ն Կիպրոսի հիմնախնդրի լուծումը դաշնության սկզբունքներում է տեսնում

PanARMENIAN.Net - Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Կիպրոսում է գտնվում: Այցի շրջանակներում Գորդոնը հանդիպել է կիպրոսյան թուրքերի ղեկավար Դերվիշ Էրօղլուի և Կիպրոսի նախագահ Դեմետրիս Կրիստոֆիասի հետ: Ամերիկյան դիվանագետը հանդիպել է նաև Կիպրոսի հարցերով ՄԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Դոուների հետ:

«Մենք հետևում ենք իրադրությանը Կիպրոսում և կապ ենք պահպանում նախագահ Օբամայի վարչակազմի հետ: Սակայն Գորդոնը տեղում իրադրությանը ծանոթանալու, սկզբնական աղբյուրից տեղեկատվություն ստանալու հիանալի հնարավորություն ունի»,- հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին` ավելացնելով, որ ԱՄՆ-ն օժանդակում է դաշնության սկզբունքների հիման վրա կղզու հիմնախնդրի լուծման ուղղությամբ ջանքերը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---