Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ԱԳՆ-ն իրեն իրավունք է վերապահում մեկնաբանել ՀՀ նախագահի հայտարարությունը

PanARMENIAN.Net - Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության ԱԳՆ-ն իրեն իրավունք է վերապահում մեկնաբանել Հայաստանի նախագահի հայտարարությունը, որը Սերժ Սարգսյանն արել է Կիպրոս կատարած պետական այցի շրջանակներում: Այդ առիթով չճանաչված ՀԿԹՀ ԱԳ նախարար Հուսեյն Օզգյուրգյունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Սարգսյանի հայտարարությունը Կիպրոսի հիմնահարցի վերաբերյալ նրա չտեղեկացվածության հետևանքն է: Թուրքիան, ապավինելով իրավունքի և ստանձնած պարտավորությունների շրջանակներում միջազգային համաձայնագրերին, 1974 թվականին փրկեց Կիպրոսի թուրք ժողովրդին կատարյալ ոչնչացումից»:

Ելույթ ունենալով Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի խորհրդարանում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց ՀՀ շահագրգռվածությունը կիպրոսյան հիմնախնդրի լուծման հարցում: «Հայաստանը երբեք չի ճանաչել և չի ճանաչում եղբայրական Կիպրոսը բաժանելու որևէ փորձ: Մենք երբեք չենք հաշտվի մեր բարեկամական երկրի հյուսիսային հատվածի օկուպացման հետ»,- հայտնել է Հայաստանի նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---