Երևան այցելության արդյունքների հիման վրա Համմարբերգը զեկույց կպատրաստի Հայաստանի վերաբերյալ

Երևան այցելության արդյունքների հիման վրա Համմարբերգը զեկույց կպատրաստի Հայաստանի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստան կատարած քառօրյա այցի արդյունքների հիման վրա Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համմարբերգը զեկույց կպատրաստի Հայաստանի վերաբերյալ: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Համմարբերգը, Հայաստան իր այցելության օրակարգում էին մարտիմեկյան իրադարձություններին, ԶՈւ ողբերգական միջադեպերին, ԶԼՄ-ների և խոսքի ազատությանն առնչվող հարցեր:

«Բոլոր այդ հարցերի շուրջ ես քննարկումներ եմ ունեցել ՀՀ ղեկավարության հետ, հանդիպել եմ նախագահի, ԱԳՆ ղեկավարի, արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, կոալիցիոն ուժերի, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության հետ»,-ասել է հանձնակատարը:

 Ուշագրավ
---