«ԱրմենՏելը» գործարկում է նոր տարածաշրջանային սակագներ իրավաբանական անձանց համար![]() 24 հունվարի 2011 - 11:07 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար մարզային նոր կանխավճարային սակագնային փաթեթների գործարկման մասին: «Բիզնես Արագածոտն», «Բիզնես Արարատ», «Բիզնես Արմավիր», «Բիզնես Վայոց Ձոր», «Բիզնես Գեղարքունիք», «Բիզնես Կոտայք», «Բիզնես Լոռի», «Բիզնես Սյունիք», «Բիզնես Տավուշ» և «Բիզնես Շիրակ» սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս համանուն մարզում գտնվող բաժանորդներին իրականացնել զանգեր իրենց սակագնային փաթեթի ներսում 0 դրամ/ րոպե սակագնով: Beeline բջջային ցանցում մեկ րոպեի արժեքն է 10 դրամ, դեպի Beeline ֆիքսված ցանց` 20 դրամ, իսկ դեպի Հայաստանի ու ԼՂՀ-ի այլ բջջային ցանցեր` 30 դրամ: Եթե բաժանորդը գտնվում է իր մարզից դուրս, ապա ելքային զանգի մեկ րոպեի արժեքն է. սակագնային փաթեթի ներսում 10 դրամ, Beeline բջջային ցանցում` 20 դրամ, դեպի Beeline ֆիքսված ցանց` 30 դրամ, դեպի Հայաստանի ու ԼՂՀ-ի այլ բջջային ցանցեր` 40 դրամ: SMS հաղորդագրություններ Beeline ցանցում կարելի է ուղարկել 10 դրամ սակագնով, Հայաստանի ու ԼՂՀ-ի այլ բջջային ցանցեր` 20 դրամ, իսկ միջազգային ցանցեր` 30 դրամ: Նշված սակագնային փաթեթների օրական բաժանորդավճարը կազմում է 13,33 դրամ: «Մենք շարունակում ենք կորպորատիվ հաճախորդներին առաջարկել գրավիչ սակագնային փաթեթներ` ընձեռելով նրանց կապի ծառայությունների համար կատարվող ծախսերը նվազեցնելու հնարավորություն: Օրինակ, «Բիզնես Շիրակ» սակագնային փաթեթի բաժանորդը, գտնվելով Շիրակի մարզում, կարող է նույն սակագնային փաթեթում շփվել իր գործընկերների հետ այնքան ինչքան անհրաժեշտ է, ծախսելով օրական ընդամենը 13,33 դրամ »,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |