Վաչե Գաբրիելյան. Հայաստանի արտաքին պարտքը 2013-ից սկսած կնվազի24 հունվարի 2011 - 15:45 AMT PanARMENIAN.Net - 2010-ին Հայաստանի պետական պարտքը կազմել է 3 մլրդ 795 մլն մլն դոլար, ինչը կազմում է ՀՆԱ-ի 44,4 տոկոսը, Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Միաժամանակ նա ավելացրել է, որ պետաական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2011-2012թթ. պահպանվելու է նույն մակարդակում, իսկ դրանից հետո, սկսած 2013-ից, Հայաստանի արտաքին պարտքը նվազելու է: Դրա հետ կապված` նա նշել է, որ «երկրի պետական պարտքը կառավարելի է, և մենք դրա սպասարկման հետ կապված խնդիրներ չունենք, քանի որ կան ֆինանսավորման տարբեր աղբյուրներ»: Ինչ վերաբերվում է ՀՆԱ նկատմամբ հարկային վճարումներին, ապա այդ ոլորտում 2010-ի ընթացքում մեծ առաջընթաց չի արձանագրվել, և այդ հարաբերակցությունը կազմելու է 16.9-17 տոկոս: Երկրի գլխավոր ֆինանսիստի խոսքերով, 2010-ին հարկային վճարումները կազմել են 591.9 մլրդ դրամ` նախատեսված 570 մլրդ դրամի փոխարեն:
Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» «Ազատություն»․ Ազատամուտից Ղազախ հատվածում ուժեղացված հսկողություն է՝ ենթադրյալ հայ-ադրբեջանական հանդիպումն է Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները |