Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ![]() 25 հունվարի 2011 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին` «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.«Հարգելի Դմիտրի Անատոլիի, խորապես ցնցված և վրդովված եմ «Դոմոդեդովո» օդանավակայանում մի քանի տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլած արյունալի ահաբեկչության մասին տեղեկատվությունից»: «Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, բոլոր ռուսաստանցիներին: Այդ սարսափելի հանցագործության զոհերի հարազատներին և մտերիմներին ցանկանում եմ հոգու տոկունություն և արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում և վերականգնում: Վստահ եմ, որ ձեռնարկված միջոցները թույլ կտան հայտնաբերել և պատժել մեղավորներին, հետագայում կանխել նմանատիպ հանցագործությունները»,-ասվում է Սերժ Սարգսյանի հեռագրում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |