26 հունվարի 2011 - 12:18 AMT
Հայաստանի բնակչության արդեն 95%-ը Orange-ի ծածկույթում է

Orange-ը շարունակում է ընդլայնել ծածկույթը և ցանցի թողունակությունը` այսօր արդեն իր ձայնային և ինտերնետ ծառայությունները հասանելի դարձնելով Հայաստանի բնակչության 95%-ին, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Ցանցի ընդլայնման վերջին աշխատանքների շնորհիվ Orange-ի ծառայությունները` ներառյալ շարժական ինտերնետը, արդեն հասանելի են բազմաթիվ փոքր բնակավայրերում, հատկապես Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում: Ցանցի ուժեղացման և ընդլայնման աշխատանքներ են կատարվել նաև Հայաստանի հյուսիսային և հարավային ավտոմայրուղիների վրա:

«Ինչպես խոստացել էինք, մենք այսօր արդեն ապահովում ենք շարժական կապի ծառայություններ Հայաստանի բնակչության 95%-ին: Ծածկույթի ընդլայնումն ու բարելավումը մեր ամենակարևոր նպատակներից ու ձեռքբերումներից է, որի նպատակն է ինչպես առավելագույն հարմարավետություն ապահովել մեր ներկա բաժանորդների համար, այնպես էլ նոր ընտրություն առաջարկել նոր հաճախորդների», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: