ԼՂՀ միջազգային ճանաչումը չպետք է կախված լինի բանակցային գործընթացից

ԼՂՀ միջազգային ճանաչումը չպետք է կախված լինի բանակցային գործընթացից

PanARMENIAN.Net - 2011 թվականին լուրջ առաջընթաց ղարաբաղյան կարգավորման գործընթացում չի լինի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը: Ըստ նրա, այս տարի ԵԱՀԿ ՄԽ-ն կվարի բանակցությունները շարունակելու և ստատուս-կվոն պահպանելու քաղաքականություն: Ինչպես նշել է նախկին պատգամավորը, այսօր սպառնալիք կա, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից և փորձի ռազմական ճանապարհով լուծել հակամարտությունը:

Գեղամ Բաղդասարյանը նշել է, որ բանակցություններին զուգահեռ պետք է վարել ԼՂՀ միջազգային ճանաչման քաղաքականություն: «ԼՂՀ միջազգային ճանաչումը չպետք է կախված լինի բանակցային գործընթացից»,-հայտարարել է Բաղդասարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---