Շուտով Apple-ի ապրանքները Հայաստանում հնարավոր կլինի ձեռք բերել օնլայն

Շուտով Apple-ի ապրանքները Հայաստանում հնարավոր կլինի ձեռք բերել օնլայն

PanARMENIAN.Net - Հայաստանում Apple ընկերության արտադրանքի պաշտոնական վերավաճառողը մտադիր է սկսել այդ ընկերության ապրանքների օնլայն վաճառք: Ինչպես հայտնել է iStore համակարգչային խանութ-սրահի տնօրեն Էռնեստ Մադոյանը, օնլայն խանութը կբացվի մի քանի շաբաթից՝ այս պահի դրությամբ համաձայնեցվում են բանկային և հարկային ոլորտի հետ կապված հարցերը: 2010 թվականի փետրվարին Հայաստանն առաջինը Անդրկովկասում հնարավորություն ստացավ օգտվել App Store-ի օնլայն խանութից, որտեղ ներկայացված են iPhone-ներ, iPod Touch-եր և iPad պլանշետային համակարգիչներ:

Իսկ Orange Armenia-ի ինտերնետ-խանութի կայքը, որը բացվել է 2010թ. հոկտեմբերին, ամեն օր այցելում է շուրջ 1000 մարդ, ընդ որում այցելությունների մեծ մասը կատարվում է երեկոյան ժամերին՝ 22:00-23.00-ին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Orange Armenia-ի մամլո քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը, գնորդների հիմնական մասը մայրաքաղաքից է, իսկ պահանջարկ ունեն հիմնականում բջջային հեռախոսները: Գնումները ինտերնետ-խանությում կարելի է կատարել ARCA վճարային համակարգի միջոցով, իսկ Երևանի բանկիչները կարող են վճարել կանխիկ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---