ՀՀ ԱԳՆ. Շփման գծում միջադեպերի պատճառն այն է, որ Բաքուն հրաժարվում է իրագործել միջազգային հանրության առաջարկները

ՀՀ ԱԳՆ. Շփման գծում միջադեպերի պատճառն այն է, որ Բաքուն հրաժարվում է իրագործել միջազգային հանրության առաջարկները

PanARMENIAN.Net - «Կարևոր է, որ 1994թ. ձեռք բերված հրադադարը պահպանվում է մինչ օրս: Առանձին միջադեպեր իրոք տեղի են ունենում: Խուսափելու համար դրանից միջազգային հանրությունը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, Հայաստանի աջակցությամբ, առաջարկեցին միջոցներ ձեռնարկել հրադադարի պահպանման, դիպուկահարներին շփման գծից ետ քաշելու, ուժի չկիրառման մասին համաձայնության գալու վերաբերյալ»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նրա, ցավոք, Ադրբեջանը հրաժարվում է իրագործել այդ առաջարկները: «Շփման գծում միջադեպերի պատճառն այն է, որ Բաքուն հրաժարվեց իրագործել միջազգային հանրության սկզբունքները»,-ասել է Նալբանդյանը:

Ընդ որում նա համաձայնվել է այն մտքի հետ, որ հաղորդագրություններում հիշատակվում են միայն զոհված ադրբեջանցի զինվորները, ասելով. «Անցյալ տարի, հունիսին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, որն անցավ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ և նվիրված էր ղարաբաղյան հակամարտության քննարկմանը, տառացիորեն նույն գիշերը ադրբեջանցիները սադրանքի դիմեցին շփման գծում: Սպանվեցին 5 զինծառայողները: Եվ հայերին սպանած այդ ադրբեջանցին Ադրբեջանում ազգային հերոս հռչակվեց՝ նրա անունով դպրոց անվանակոչվեց, ֆիլմ նկարահանվեց նրա մասին: Անցնելով շփման գիծը, կատարելով այդ սպանությունները, նա ևս սպանվեց, արդեն գտնվելով հայկական կողմում»: Նալբանդյանը հիշեցրել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների աստրախանյան հանդիպումից հետո, պայմանավորվածություն էր ձեռք բերվել զոհվածների դիակների և այսպես կոչված ռազմագերիների փոխանակման մասին, այդ մարդու դին հանձնվեց Ադրբեջանին: «Չնայած նրան, որ նման փոխանակումը չի կարելի օգտագործել քարոզչական նպատակներով, Ադրբեջանը աղմկալի հանրահավաք կազմակերպեց՝ դին վերադարձնելու առիթով, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը օրինակ էր բերում այդ այսպես կոչված հերոսին, անվանում նրան շահիդ, ասելով, որ երիտասարդները պետք է հետևեն նրա օրինակին»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նրա, սա առաջին անգամը չէ, երբ ադրբեջանական ղեկավարությունը փորձում է կրոնական երանգավորում հաղորդել նման դեպքերին, այդ թվում Իսլամական կոնֆերանսի երկրների միջոցով»,-ասել է Նալբանդյանը, հաղորդում է Russia Today-ը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---