Տիգրան Սարգսյան. ՀՀ կառավարությունը չի կարող թույլ տալ իրեն բարձրացնել մաքսային տուրքերը 2011թ

Տիգրան Սարգսյան. ՀՀ կառավարությունը չի կարող թույլ տալ իրեն բարձրացնել մաքսային տուրքերը 2011թ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության նախագծի մասին: Ինչպես ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, պատգամավորներն առաջարկում են մի շարք ապրանքների ներկրման համար գանձվող մաքսային տուրքերը բարձրացնել՝ 10 տոկոսից հասցնելով 15 տոկոսի, ինչը, նրանց կարծիքով կպաշտպանի տեղական արտադրողին: Սակայն, ըստ նախարարի, դա կհանգեցնի գների ուղղակի բարձրացման 1,8 տոկոսային կետով:

Տիգրան Սարգսյանը հավելել է, որ 2011թ. Հայաստանի համար ամենաբարդ մարտահրավերներից մեկը լինելու է պայքարը գնաճի դեմ: «Մենք այդ մասին հայտարարել ենք ԱԺ-ում, երբ ներկայացրել ենք 2011թ. պետբյուջեի նախագիծը: Կառավարությունը պետք է իրականացնի միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն գնաճի զսպմանը Հայաստանում»,-ասել է նա:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ գնաճը լուրջ խնդիր է, առաջին հերթին զարգացող երկրների համար և առավել կարևոր է տնտեսական կայունության ապահովման համար: «Ուստի մենք չենք կարող մեզ թույլ տալ 2011թ. բարձրացնել մաքսային տուրքերը, ուստի տվել ենք բացասական եզրակացություն»,-ասել է նա:

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---