Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի Սենատի ներկայացուցիչների հետ 3 փետրվարի 2011 - 20:35 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի խորհրդարանում գործող Անվտանգության հարցերով կոմիտեի (COPASIR) նախագահ, երկրի նախկին վարչապետ ու արտգործանախարար Մասսիմո Դ'Ալեմայի, ինչպես նաև Իտալիայի Սենատի փոխնախագահ Վաննինո Կիտիի հետ: Մասսիմո Դ'Ալեմայի հետ դեսպան Կարապետյանը քննարկեց հայ-իտալական հարաբերությունների, տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, Հարավային Կովկասում Իտալիայի արտաքին քաղաքականության, ինչպես նաև եվրոպական կառույցներում Իտալիայի ներկայացուցիչների հետ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ԼՂ հակամարտության կարգավորման ու հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացներին: Իտալիայի Սենատի փոխնախագահ Վաննինո Կիտիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց հայ-իտալական խորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունն ու Սենատում երկու ժողովուրդների պատմական բացառիկ կապերը լուսաբանող տարբեր միջոցառումների կազմակերպման կարևորությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնել Իտալիայի խորհրդարանում գործող հայ-իտալական բարեկամության խումբը, իրականացնել փոխայցելություններ և բարձրացնել իտալացի օրենսդիրների շրջանում տեղեկացվածության մակարդակը Հայաստանի և ԼՂՀ-ի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |