ECRI. Հայաստանում ազգային փոքրամասնությունների հանդեպ թշնամանք չկա

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ECRI) Հայաստանի վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել: Ինչպես հայտնել է հանձնաժողովի նախագահ Նիլ Մույժնիեքսը, չնայած գրանցված առաջընթացին, Հայաստանում կրոնական ազատությունների և փախստականների սոցիալական իրավունքների ոլորտում խնդիրներ չկան: «Հայաստանում չկա թշնամանք ազգային փոքրամասնությունների հանդեպ: Երկրի իշխանությունները ձեռնպահ են մնում եզդիների և քրդերի միջև ազգային նույնության հարցերում ծագող վեճերի ժամանակ կողմերից մեկին սատարելուց: Սակայն հանրապետությունում անհանդուրժողականություն է դիտվում կրոնական ազատությունների ոլորտում»,- ասվում է զեկույցում:

Զեկույցում նշվում է նաև, որ ազգային փոքրամասնություններին աջակցություն է ցուցաբերվում նրանց լեզվի և մշակույթի պահպանման հարցում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---