ՏՏ ձեռնարկությունների միությունը մշակել է նոր՝ 2011-13թ. ռազմավարությունը

ՏՏ ձեռնարկությունների միությունը մշակել է նոր՝ 2011-13թ. ռազմավարությունը

PanARMENIAN.Net - Փետրվարի 18-20-ը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախատեսում է կազմակերպել «ՏՀՏ լիդերների արտագնա հանդիպում» ֆորում, որը նվիրված կլինի ԻՏՁՄ նոր երկարաժամկետ (2011-2013) ռազմավարական պլանի և գործողությունների քսանամսյա ծրագրի ընդունմանը: Ռազմավարական պլանում առաջնահերթություն է տրվելու հետևյալ հիմնական ուղղություններին` «Շահերի պաշտպանություն և պետության հետ համագործակցություն», «Կրթություն և աշխատուժի զարգացում», «ՏՀՏ/ԲՏ ոլորտի զարգացում և ՏՏ հասարակության ձևավորում», «ԻՏՁՄ զարգացում և ընդլայնում»:

Նոր ռազմավարության մշակումը պայմանավորված է 2008-2010թթ. ռազմավարական պլանի ավարտմամբ, որի շրջանակներում իրականացվել են հետևյալ ծրագրերն ու միջոցառումները` «Գյումրի քաղաքում ՏՀՏ ոլորտի նոր սկսնակ բիզնեսի զարգացման աջակցման ծրագիր», «Հարկային օրենսդրության բարեփոխումներ` համակարգիչների դուրս գրման նպատակով», «Մաքսային օրենսդրությանբարեփոխումների ծրագիր», «Մաքսային և հարկային օրենսդրության բարեփոխումների` Պետություն-մասնավոր համագործակցություն համատեղ մարմնի ստեղծման միջոցով», Armtech, DigiTec ՏՀՏ/ԲՏ ցուցահանդես, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, DigiTec Business ֆորում, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթներ:

Այս անգամ ֆորումին մասնակցելու են միայն Միության անդամները, որոնց թիվը 2011թ. փետրվարի 1-ի դրությամբ հասել է 48-ի: Հանդիպում-ֆորումի ընթացքում քննարկված ռազմավարական պլանը վերջնականապես կհաստատվի և կընդունվի ապրիլին կայանալիք ԻՏՁՄ Համագումարի ընթացքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---