Սեյրան Օհանյան. ԼՂՀ ՊԲ զինծառայողը զոհվել է ծեծի ենթարկվելու արդյունքում

Սեյրան Օհանյան. ԼՂՀ ՊԲ զինծառայողը զոհվել է ծեծի ենթարկվելու արդյունքում

PanARMENIAN.Net - Օրերս ԼՂՀ ՊԲ-ում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, որի արդյունքում զինծառայող զոհվեց, տեղի է ունեցել միջանձնային հարաբերությունների հողի վրա: Այդ մասին ԱԺ-ում կառավարական ժամի շրջանակներում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա, զինծառայողը զոհվել է ծեծկռտուքի արդյունքում: «Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, տվյալ պահի դրությամբ հայտնի են միջադեպի 3 մասնակիցների անունները»,-նշել է Օհանյանը: Նա նշել է, որ ՀՀ ՊՆ-ն միշտ գործել է բաց ու թափանցիկ և հաղորդել է բանակում ողբերգական միջադեպերի մանրամասների մասին: Ըստ Օհանյանի, նվազեցնելու կամ վերացնելու համար նման միջադեպերի քանակը, աշխարհի երկրների մեծ մասն անցնում է պայմանագրային ծառայության: «Սակայն, ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից, Հայաստանը չի կարող միանգամից անցնել պայմանագրային ծառայության»,-ասել է նա՝ հավելելով, որ բարեփոխումներն ուղղված են ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը և ռազմական կրթության բարենորոգմանը:

Փետրվարի 6-ին ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետևանքով մահացել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված, շարքային Գևորգ Անդրանիկի Կոտինյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---