Ալեքսանդր Իսկանդարյան. ՄՃԽ-ն փորձում է հիմնավորել ԼՂ-ում պատերազմ սկսելու հնարավորությունը![]() 10 փետրվարի 2011 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) զեկույցի նպատակը եղել է պատերազմի հնարավորության մասին դրույթի հիմնավորումը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, զեկույցի հետևությունները չեն համապատասխանում նրա փաստագրական մասին: Իսկանդարյանը, մասնավորապես, չի համաձայնվել պատերազմը «պատահական» կերպով սկսվելու հետ, ընդգծելով, որ դա հնարավոր չէ, հաշվի առնելով այն, որ միմյանց դիմակայելու են կանոնավոր բանակներ, այլ ոչ թե ինչ-որ պարտիզանական միավորումներ: Նա նաև հեգնանքով է նշել զեկույցում նշված պատերազմի սպառնալիքի ավելացման վտանգը ԼՂՀ-ում հնագիտական պեղումների պատճառով: ՄՃԽ վերջին հաշվետվությունը լուսաբանում է վերջին տարում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի վատթարացումը: Երկու կողմերի աճող ռազմական հնարավորությունները Հարավային Կովկասում նոր զինված հակամարտությունն ավելի մահացու են դարձնում, քան 1992-1994թթ. հակամարտությունը, որն ավարտվեց անկայուն հրադադարով: Նույնիսկ եթե Հայաստանն ու Ադրբեջանը չեն նախատեսում անհապաղ հարձակում, մանր ընդհարումների ծավալը կարող է հեշտությամբ դուրս գալ վերահսկողությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |