Տվյալ պահին «Գազպրոմում» որոշվում է Հայաստանի համար գազի գնի ճակատագիրը11 փետրվարի 2011 - 11:55 AMT PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը մեկնել է Մոսկվա`«Գազպրոմի» ղեկավարության հետ գազի սակագների հնարավոր փոփոխությունները քննարկելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: Պետք է նշել է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) դեռ չի ներկայացրել ինչ-որ հայտ գազի սակագների բարձրացման վերաբերյալ, որի հետ կապված, 2011-ի ապրիլի 1-ից փոփոխություններ դեռ չեն լինելու: Այդ մասին փետրվարի 10-ին ՀՀ ԱԺ-ում հաղորդել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: Այդ փաստը հանձնաժողովը հիմնավորել է նրանով, որ ՀԾԿՀ կանոնակարգի և ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն նոր սակագները կարող են փոխվել միայն հանձնաժողովի հաստատումից մեկ ամիս անց: Այսպիսով, նրա խոսքերով, 2011-ի ապրիլի 1-ից ռուսական գազի գինը Հայաստանի համար կազմելու է հազար խմ-ի համար 180 դոլար: Հարցականի տակ է դրվում «Գազպրոմի» հայտարարությունը 2010-ի սեպտեմբերի սկզբին Բելառուսի, Մոլդովայի և Հայաստանի հետ շուկայական գնագոյացմանն անցում կատարելու և 2011-ին այդ տարածաշրջանում գազի գնի ակնկալվող աճի մասին: ՀՀ կառավարությունը շարունակում է բանակցել ռուսական կողմի հետ հանրապետության համար գազի սակագները որոշելու համար: Նախօրեին կառավարական ժամի ընթացքում Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ բանակցությունների արդյունքի մասին հայտարարվելու է փետրվարի վերջին: «ՀՀ նախագահը հանձնարարություն է տվել բոլոր միջոցները ձեռնարկել երկրում էներգակիրների գնի բարձրացում թույլ չտալու համար»,- ասել է Մովսիսյանը:
Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |