Ալեքսանդր Սոտնիչենկո. Մուբարաքի հրաժարականը նոր դարաշրջան է բացում ողջ արաբական աշխարհի համար12 փետրվարի 2011 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Մուբարաքի հրաժարականը նոր դարաշրջան է բացում ողջ արաբական աշխարհի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Ալեքսանդր Սոտնիչենկոն: Ըստ նրա, Եգիպտոսի համար դա նշանակում է երկարատև նախապատրաստում իշխանափոխությանը, որին հավակնում է երեք քաղաքական ուժ: «Դա ռազմական ու հին ազգայնական վերնախավն է, տարբեր ազատական և ժողովրդավարական ուժեր էլ Բարադեի գլխավորությամբ, ինչպես նաև «Մահմեդական եղբայրները»: Առավել հավանական ելք կլինի աշխարհիկ կոալիցիայի ստեղծումը Էլ Բարադեի և Թահրիր հրապարակի ցուցարարների ու զինվորականների միջև: Խորհրդարանական ու նախագահական ընտրությունների արդյունքում նրանք կարող են բաժանել իշխանությունը՝ փաստացի կղեկավարեն հատուկ ծառայությունները, իսկ Էլ Բարադեին անկախ զբաղեցրած պաշտոնից երկխոսություն կվարի ներդրումների, պարենային օգնության և մարդու իրավունքների մասին Արևմուտքի հետ: Սոցիալական խնդիրները այդ դեպքում չեն լուծվի, քանի որ առկա համակարգը կպահպանվի»,-նշել է Սոտնիչենկոն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |