Ինտերնետից օգտվող հայերի մեծամասնությունը գերադասում են Google Chrome բրաուզերը

Ինտերնետից օգտվող հայերի մեծամասնությունը գերադասում են Google Chrome բրաուզերը

PanARMENIAN.Net - Ինտերնետի արագության չափման MegaBit.am ռեսուրսի տվյալներով, Հայաստանում 2011թ. հունվարին Ինտերնետի միջին արագությունը կազմել է 1970 կբիտ/վրկ: Ընդ որում, բաժանորդների մեծամասնությունը` 47% օգտվում է Google Chrome բրաուզերից (115 578), հաջորդ տարածված բրաուզերներն են Firefox, Opera, Internet Explorer և Safari: Ռեսուրսի տվյալների համաձայն, այցելուների ճնշող մեծամասնությունն օգտագործում են OC Windows, ընդ որում` մեծամասնությունը 63% Windows XP-ից (15 132), 35%-ն օգտվում է Windows 7-ից (8 644) և ընդամենը 2%-ը՝ Windows Vista –ից (607): Այս վիճակագրությունը հիմնված է 2011 թվականի հունվարի ընթացքում իրականացված 24 476 չափումների վրա: Ինտերնետի արագությունը չափողների մեծ մասն «ԱրմենՏել» ընկերության բաժանորդներ են (22 576), նրանց հաջորդում են Orange-ի բաժանորդները (423), ADC (343), VivaCell (265), Arminco (253) և Ucom (191):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---