12 փետրվարի 2011 - 15:25 AMT
Գագիկ Ծառուկյանը գտնում է, որ քաղաքական կոալիցիան ապացուցել է իր արդյունավետությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավատարմ է կոալիցիոն համաձայնության ոգուն ու տառին: Այդ մասին կուսակցության հինգերորդ համագումարի ժամանակ հայատարարել է «ԲՀ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Համատեղ աշխատանքում մենք տարբեր մոտեցումներ ենք ունեցել որոշ հարցերի շուրջ, սակայն, դա բնական է: Մենք բարեխղճորեն ենք կատարում մեր համատեղ ծրագիրը, որն ուղղված է երկրի զարգացմանն ու պետականության ամրապնդմանը»,-ասել է նա՝ հավելելով, որ քաղաքական կոալիցիան ապացուցել է իր արդյունավետությունը: Ընդ որում, Ծառուկյանը նշել է, որ լուրջ խնդիրների լուծման համար, որոնք ծառացած են Հայաստանի առջև, հարկավոր է վճռական և համառ աշխատանք:--ԿԱ-