ԵԱՀԿ ՄԽ այցը տարածաշրջան. Բաքուն կրկին համանախագահներին պատմում էր «իր» հողերի մասին հեքիաթները

ԵԱՀԿ ՄԽ այցը տարածաշրջան. Բաքուն կրկին համանախագահներին պատմում էր «իր» հողերի մասին հեքիաթները

PanARMENIAN.Net - Ժամանակային առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին այցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ ոչ մի նոր բան չբերեց հակամարտության կողմերին, ընդամենը համանախագահները Ադրբեջանից ստացան «հողերն ազատագրելու պատրաստակամության» մասին հայտարարությունների հերթական չափաբաժինը: Այցը Հայաստանի ու Ադրբեջանի հասարակայնության համար փոքր-ինչ անսպասելի էր, քանի որ այդ մասին հրապարակավ չէր խոսվել, սակայն դրանից ոչինչ չփոխվեց: Տարածաշրջանային այցի արդյունքներով Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում նաև կողմերին կոչ արեցին «զսպվածություն ցուցաբերել ինչպես գործնականում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում»:

Սակայն Ադրբեջանի համար միջնորդների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության խորհրդատվություններն ընդամենը դատարկ ձայն են: Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի խոսքով, Ադրբեջանը լրջորեն նախապատրաստվում է իր հողերի «ազատագրմանը»: Այդ մասին նա հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Բերնար Ֆասիեի և Իգոր Պոպովի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը: «Նման իրավիճակում ցանկանցած պետություն նույնը կաներ: Ոչ ոք չի կարող մեղադրել Ադրբեջանին այս հարցում»,-հայտարարել է նա:

Աբիևի հայտարարություններին ճիշտ հակառակն են ՀՀ պաշտպանության նախարարի խոսքերը: Միջնորդների հետ հանդիպմանը Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների ու հատկապես դիպուկահար գործողությունների ակտիվացման կապակցությամբ, որի չեզոքացման ուղղությամբ հայկական կողմը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ:

Ինչ վերաբերում է այցի նպատակներին, ապա Ֆրանսիայից ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասիեի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքների» հաստատմանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---