ՀԱՊԿ-ը մտադիր է Կենտրոնական Ասիայում ստեղծել համատեղ ռազմական խմբավորում

ՀԱՊԿ-ը մտադիր է Կենտրոնական Ասիայում ստեղծել համատեղ ռազմական խմբավորում

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգությունն ուժեղացնելու համար ՀԱՊԿ-ում քննարկվում է Կենտրոնական Ասիայում համատեղ ռազմական խմբավորում ստեղծելու հարցը: Այդ հնարավորությունը քննարկվել է Ղրղզստաննի պաշտպանության նախարար Աբիբիլի Կուդայբերդիևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպման ժամանակ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պարզաբանել է, որ խմբավորման կազմի մեջ Արագ արձաքանքման հավաքական ուժերի և Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումներից բացի մտնելու են նաև «ազգային լայնածավալ միավորումներ և զորամասեր»:

Ղրղզական կողմին առաջարկվել է քննարկել ևս մեկ նորամուծություն` ՀԱՊԿ անդամ-երկրների գլխավոր շտաբերի ղեկավարների հանձնաժողովի ստեղծում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---