Արցախի ՊԲ-ն կասեցրել է ադրբեջանցիների հերթական դիվերսիան

Արցախի ՊԲ-ն կասեցրել է ադրբեջանցիների հերթական դիվերսիան

PanARMENIAN.Net - Այսօր` փետրվարի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում (Ջրաբերդի ուղղությամբ) հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության: Հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչի մասին հաստատել են նաև ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել, հայտնում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---