Հայաստանն ու Չինաստանը վճռական են երկկողմ համագործակցության զարգացման հարցում![]() 17 փետրվարի 2011 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Չինաստանն ընդգծում են բոլոր ոլորտներում հայ-չինական հարաբերությունների զարգացման հնարավորությունը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, երկու երկրները մտադիր են ընդլայնել համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի, գիտության, առողջապահության ոլորտներում: «Այսօր իմ Չինաստանի պաշտոնակցի հետ քննարկել ենք նաև անցյալ տարի Հայաստանի նախագահի` Չինաստան կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հետ կապված հարցեր: Մենք երախտապարտ ենք չինական կառավարությանը տեխնիկական աջակցության համար: Ցանկանում եմ նշել, որ միայն այս տարի Չինաստանը Հայաստանին շտապ օգնության մոտ 80 մեքենա է հատկացրել: Մոտ ապագայում Հայաստան կմատակարարվեն նաև չինական ավտոբուսներ»,- ասել է Նալբանդյանը: Խոսելով տարածաշրջանային և միջազգային խնդիրների մասին` ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կշռադատված դիրքորոշման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |