2010թ. դեկտեմբերին Հայաստանի 343 խոշոր հարկ վճարողներ պետբյուջեն համալրել են 14,7 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի դեկտեմբերին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 14.7 մլրդ. դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված կազմակերպությունների կողմից 2010թ. դեկտեմբեր ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 42.4%–ը: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ. դեկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» վերլուծությունում: Մոնիտորինգն անցկացվել է Հայաստանի 343 հարկ վճարողների շրջանում:

2011թ. հունվարի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 69.1 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 44.2 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 8.1 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ 2010թ.-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի ձևակերպում է կատարվել 4051.4 մլն դրամի չափով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---