ԻՐ 79-ԱՄՅԱԿԸ ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

PanARMENIAN.Net - «Կյանքում առաջին անգամ ես ուզում եմ տոնել իմ ծննդյան օրը Հայաստանում», - լրագրողներին է հայտարարել Երեւանում գտնվող հանրահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը, որի 79 տարին է լրանում այսօր: «Երեւի պետք է փորձ անցկացնել, քանի որ կցանկանայի իմ 100-ամյա հոբելյանը եւս այստեղ տոնել»,-կատակել է երգիչը: Հիշեցնենք, որ Շարլ Ազնավուրը Երեւան է ժամանել մայիսի 20-ին որդու` Միշայի ուղեկցությամբ: Այս օրերին նա այցելել է «Խոր Վիրապ» վանական համալիր եւ Հայաստանի այլ տեսարժան վայրեր: Նա հանդիպել է նաեւ Հայ օգնության հիմնադրամի Երեւանի մասնաճյուղի ղեկավարության հետ` քննարկելով հիմնադրամի եւ իր կողմից հովանավորվող «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական կազմակերպության համագործակցությանն առնչվող հարցեր:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---