19 փետրվարի 2011 - 13:09 AMT
Երևան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը

Փետրվարի 24-25-ին Երևանում կգտնվի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը: Ինչպես հայտնի դարձավ PanARMENIAN.Net-ին դիվանագիտական աղբյուրներից, այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացը:

Աղբյուրը նշել է, որ այցը կապված է մարտի 5-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման հետ: