Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին![]() 21 փետրվարի 2011 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց նրան Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր նոր առաքելության մեջ: Նա վստահություն հայտնեց, որ դեսպանի հայկական ծագումը ավելի կդյուրացնի նրա գործունեությունը Հայաստանում: Դեսպան Ուղուրլյանն իր հերթին ասաց, որ կանի առավելագույնը` Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի ծրագրերի ընդլայնման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, կազմավորվել է 1961թ. հունիսի 27-ին: Այն համարվում է Երուսաղեմում դեռևս 1080թ. հիմնադրված Բարեխնամ Ասպետական Ուխտի իրավահաջորդ կառույց, որն ի սկզբանե կոչված է եղել խնամել Սուրբ երկիր ուղևորված հիվանդ ու աղքատ ուխտագնացներին: Խաչակրաց առաջին արշավանքի ընթացքում, 1099թ. Երուսաղեմի նվաճումից հետո, այն իր իսկ արտոնությամբ դարձել է ռազմական ուխտ: Այսօր Մալթայի Ինքնիշխան Ուխտն ունի 12.500 անդամ և 80.000 մշտական կամավոր, որոնք բարեգործական և բժշկական առաքելություններ են իրականացնում աշխարհի տարբեր անկյուններում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |