Կիրո Մանոյան. Թուրքիան փորձում է ճնշել Երևանին, որպեսզի նա ետ չկանչի Արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիան փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի պաշտոնական Երևանը ետ չվերցնի իր ստորագրությունը Հայ-թուրքական արձանագրություններից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ինձ թվում է, որ Հայաստանը պետք է չհապաղի և ետ վերցնի ստորագրություններն Արձանագրություններից, քանի որ դրա համար արդեն կան բոլոր նախադրյալները»,- ասել է Մանոյանը: Մեկնաբանելով թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Թուրքիայի ԱԳՆ-ն պատրաստել է զեկույց « 1915-ի դեպքերը» անվանումով, Կիրո Մանոյանը հայտարարել է, որ այդ նախաձեռնությունը նպատակ ունի ցույց տալ աշխարհին, որ Անկարան շարունակում է Երևանի հետ երկխոսությունը: «Այդ զեկույցով թուրքական կողմը փորձում է շփոթեցնել աշխարհին Հայոց ցեղասպանության հարցում»,- ասել է Մանոյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |