Հայաստանի խորհրդարանի խոսնակի տնտեսական հարցերով խորհրդականը հրաժարական է տվել23 փետրվարի 2011 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Թաթուլ Մանասերյանն իր դիմումի համաձայն հեռանում է պաշտոնից: Ինչպես այսօր Մանասերյանը հաղորդեց լրագրողներին, ինքը որպես տնտեսագետ մտադիր է իր գլխավորած «Այլընտրանք» գիտական կենտրոնի շրջանակներում ավելի շատ ժամանակ տրամադրել գիտությանն ու հետազոտական գործունեությանը: Նա հերքեց հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ ինքն ընդհարումներ է ունեցել խորհրդարանի խոսնակի հետ: Նա նշեց, որ անգամ այդ պաշտոնից հեռանալուց հետո պատրաստ է աջակցել կառավարությանն ու խորհրդարանին իր գիտական հետազոտությունների շրջանակներում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |