Հայաստանում մտադիր են նշել տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյակը

Հայաստանում մտադիր են նշել տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյակը

PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հայտնում է կառավարության մամլո ծառայությունը, վարչապետը կարևորել է Հայաստանում ՏԻՄ կայացմանն ուղղված միջոցառումների իրականացումը` ընդգծելով, որ դա հնարավորություն կտա պետության կողմից խրախուսել տեղական ինքնակառավարման մարմիններին:

Նիստում քննարկվել է ՏԻՄ ձևավորման 15-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպվելիք միջոցառումների ծրագրի նախագիծը: Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները նախագծի վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է հանձնաժողովի աշխատանքային խմբին հնչեցված առաջարկություններով լրամշակել միջոցառումների ծրագիրը` հիմք ընդունելով ներկայացված փաստաթուղթը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---