Հայաստանի կառավարությունը լուծեց ժամանակավոր անաշխատունակության հետ կապված խնդիրը

Հայաստանի կառավարությունը լուծեց ժամանակավոր անաշխատունակության հետ կապված խնդիրը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փետրվարի 24-ին փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում, որը վերջնականապես լուծելու է հղիության նպաստների հետ կապված դժգոհությունների հարցը:

Ինչպես հայտնել է լրագրողներին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, յուրաքանչյուր հղի կին, որը բարձր աշխատավարձ է ստանում, արձակուրդ գնալու դեպքում ստանալու է նպաստ միջինացված աշխատավարձի չափով: Իսկ եթե կինն աշխատել է ոչ թե 12 ամիս, այլ 1-2 ամիս, ապա այդ աշխատավարձը կիսվելու է 12 ամիսների վրա, որի արդյունքում ստանալու է այն միջին գումարը, որը և ընկնելու է նպաստի հիմքում»,- ասել է նա:

Բացի դրանից, վերականգնվելու են և փոխհատուցվելու այն կանանց գումարները, որոնք այս կամ այն կերպ տուժել են նախկին օրենսդրական նախաձեռնությունից և այդ շրջանում գտնվել են հղիության և ծննդաբերության արձակուրդում:

Նախարարության ղեկավարը նաև նշել է, որ քննարկվում է մինչև հղիությունը չաշխատող կանանց նպաստով ապահովելու հարցը: Սակայն այն պահանջում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ և տեխնիկական փոփոխություններ ՀՀ «Պետական նպաստների մասին» օրենքում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---