Ստեփան Գրիգորյան. Ղարաբաղյան գործընթացի արհեստական ակտիվացումը հղի է բացասական հետևանքներով

Ստեփան Գրիգորյան. Ղարաբաղյան գործընթացի արհեստական ակտիվացումը հղի է բացասական հետևանքներով

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման արհեստական ակտիվացման փորձերը հղի են բացասական հետևանքներով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով, վերջերս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի և ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի Երևան կատարած այցը, մարտին կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումները գործընթացի արհեստական ակտիվացման տարրեր են պարունակում: «Ընթանում է ղարաբաղյան գործընթացի արհեստական ակտիվացում»,- ասել է քաղաքագետը: Նրա կարծիքով, կողմերը նախկինի նման չեն վստահում միմյանց: «Հայաստանը և Ադրբեջանը դեռ հեռու են խաղաղության համաձայնագրի ստորագրումից»,- ասել է Գրիգորյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---