«Արմավիա» ավիաընկերության նախագահը «2010 թվականի պերսոնա» ռուսական մրցանակի հավակնորդ է

«Արմավիա» ավիաընկերության նախագահը «2010 թվականի պերսոնա» ռուսական մրցանակի հավակնորդ է

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ի երեկոյան Մոսկվայում կկայանա «2010 թվականի պերսոնա» մրցանակի դափնեկրի պարգևատրման արարողությունը, «Ճյուղի զարգացման մեջ ներդրած ավանդի համար» (քաղաքացիական ավիացիա) հատուկ անվանակարգում առաջադրվել է «Արմավիա» ավիաընկերության նախագահ Միխայիլ Բագդասարովը: Նույն «Ճյուղի զարգացման մեջ ներդրած ավանդի համար» անվանակարգում (ՋԷԿ) առաջադրվել է «Միավորված Էներգաշինարարական Կորպորացիա» ԲԲԸ նախագահ Վալերի Սահակյանը:

«Բիզնես-ոլորտ» անվանակարգում «Մոսկովյան միջբանկային արժույթի բորսա» ՓԲԸ նախագահ Ռուբեն Աղանբեգյանն է:

Ընդ որում, «Գրան-պրի» անվանակարգում Ա.Պ.Չեխովի անվ. ՄԳԹ տնօրեն-գեղարվեստական ղեկավար Օլեգ Տաբակովն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն են:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---