2011-ի ընթացքում Ինեկոբանկը նախատեսում է բացել նոր մասնաճյուղեր Երևանում և մարզերում

2011-ի ընթացքում Ինեկոբանկը նախատեսում է բացել նոր մասնաճյուղեր Երևանում և մարզերում

PanARMENIAN.Net - 2011թ. փետրվարի 24-ին տեղի ունեցավ Ինեկոբանկի «Աբովյանի» մասնաճյուղի պաշտոնական բացումը: Աբովյան քաղաքի մասնաճյուղը Ինեկոբանկի թվով 12-րդ մասնաճյուղն է: Բացման արարողությանը ներկա էին Աբովյան քաղաքի գործարարներ, Ինեկոբանկի ղեկավար անձինք: Ողջույնի խոսքով մասնաճյուղի բացումն ազդարարեց Ինեկոբանկի գործադիր տնօրենի տեղակալ Արթուր Համբարձումյանը:

«Ինչպես գիտենք, Ինեկոբանկն այս տարի նշում է իր 15-ամյա տարելիցը: Անցած 15 տարիների ընթացքում բանկն աստիճանաբար կայացել և իր հաստատուն տեղն է գտել Հայաստանի բանկային համակարգում: Բանկը հավատարիմ է իր նախանշած ռազմավարական ծրագրի սկզբունքներին, ապահովելով հաճախորդների համար հասանելի և բարձրորակ ծառայություններ, որի վառ ապացույցը մասնաճյուղային ցանցի շարունակական զարգացումը և, մասնավորապես, «Աբովյանի» մասնաճյուղի բացումն է: Ընդառաջ գնալով շուկայի պահանջարկին և հոգալով իր հաճախորդների հարմարավետության մասին, 2011թ.-ի ընթացքում Ինեկոբանկը պլանավորում է բացել նոր մասնաճյուղեր ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության այլ մարզերում»,- նշել է Համբարձումյանը:

Հաճախորդների նկատմամբ բանկի քաղաքականությունը միասնական է բոլոր մասնաճյուղերի համար և, հետևաբար, Աբովյան քաղաքում, նույնպես, բանկի հիմնական հաճախորդներն են հանդիսանալու փոքր և միջին ձեռնարկությունները և անհատները, որոնց առաջարկվելու է բանկային ծառայությունների լայն շրջանակ` համակցված` սպասարկման բարձր որակով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---