Հայաստանում «ԱրմՌոբոտիքս» մրցույթն արդյունքները կամփոփի աշնանը

Հայաստանում «ԱրմՌոբոտիքս» մրցույթն արդյունքները կամփոփի աշնանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին ժամը 11:00-ին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի ռոբոտների բաց առաջնությանը (ԱրմՌոբոտիքս) նվիրված մամուլի ասուլիս: Բանախոսներն էին` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը /ԱրմՌոբոտիքսի գլխավոր հովանավոր/, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ասուլիսի ընթացքում ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրեց գալիք մրցույթները` «Գծին հետևող ռոբոտ» և «Իրեր տարբերակող ու դասակարգող ռոբոտ», ինչպես նաև 2011 թվականին ԱրմՌոբոտիքսի շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերն ու մրցույթները: Կ. Վարդանյանը հայտնեց, որ 5 հանրակրթական հաստատություններում նախաձեռնում են ռոբոտաշինության խմբակների ստեղծում, ինչն էլ կազդի երիտասարդների մտածողության վրա և ցույց կտա, որ երեխաները լուրջ գործերի են ընդունակ:

Ռալֆ Յիրիկյանի խոսքերով` ԱրմՌոբոտիքսի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ և ԻՏՁՄ համագործակցությամբ ուզում են ապացուցել, որ հայ երիտասարդներն ունակ են ոլորտը բարձրացնել միջազգային մակարդակի. «Մեզ հարկավոր է, որ մեր հայրենիքում այս ոլորտը զարգանա, ինչի արդյունքում կզարգանան նաև ենթաոլորտները»:

Մարտի 4-ին և 5-ին ԱրմՌոբոտիքսի շրջանակներում տեղի կունենան «Գծին հետևող ռոբոտ» և «Իրեր տարբերակող ու դասակարգող ռոբոտ» մրցույթները, որոնց մասնակցում են 8 թիմ, 5-ը` «Գծին հետևող», 3-ը` «Իրեր տարբերակող և դասակարգող»-ին:

«Գծին հետևող» ռոբոտը կանցկացվի մարտի 4-ին ՀՊԺՀ-ում /Պոլիտեխնիկ/, ժամը 13:00-ին, իսկ «Իրեր տարբերակող և դասակարգող»-ը` մարտի 5-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Կարեն Վարդանյանը նաև ներկայացրեց 2011 թվականին ԱրմՌոբոտիքսի շրջանակներում իրականացվող ծրագրերը և նշեց, որ աշնանը տեղի կունենա «Ական փնտրող ռոբոտ» մրցույթ, որի գրանցումը կհայտարարվի փետրվարի 25-ից:

Տարվա վերջին կհայտարարվի նաև Անօդաչու թռչող սարքերի մրցույթի գրանցումը, որին նախապատրաստվելու համար կանցկացվեն նաև աէրոդինամիկայի, ավիամոդելավորման դասընթացներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---