Լրացավ Երևանում մարտի դեպքերի երրորդ տարելիցը

Լրացավ Երևանում մարտի դեպքերի երրորդ տարելիցը

PanARMENIAN.Net - Լրացավ Երևանում մարտի դեպքերի երրորդ տարելիցը: 2008 թվականի փետրվարի 20-ից հայկական ընդդիմությունը` Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն առաջադրվել էր նախագահական ընտրություններում և պարտվել, Երևանի կենտրոնում ցույցեր էին անցկացնում` իրոնց դժգոհությունը հայտնելով քվեարկության արդյունքների վերաբերյալ:

Մարտի 1-2-ին ընդդիմության բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների, որոնց արդյունքում մոտ 200 մարդ տուժեց, տասը զոհվեցին, ավելի քան 100 մարդ ձերբակալվեց:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Երևանում ցույց կանցկացնի` նվիրած մարտի դեպքերի երրորդ տարելիցին:

 Ուշագրավ
---