Կարեն Անդրեասյանն ընտրվեց որպես Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան

Կարեն Անդրեասյանն ընտրվեց որպես Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան

PanARMENIAN.Net - ՀՀ խորհրդարանն ընտրեց Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպանին: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, 83 «կողմ», 13 «դեմ» ձայներով պատգամավորներն ընտրեցին Կարեն Անդրեասյանին որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան: Քվեարկությանը մասնակցել է 97 պատգամավոր: 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Ավելի վաղ կոալիցիոն ուժերն առաջադրել են իրավաբան Կարեն Անդրեասյանի թեկնածությունն օմբուդսմենի պաշտոնում:

Արմեն Հարությունյանը ՀՀ ԱԺ է ներկայացրել հրաժարականի մասին դիմումը փետրվարի սկզբին: Նա ավելի վաղ հայտարարել է, որ համաձայնվել է դառնալ Կենտրոնական Ասիայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ հանձնակատար:

Արմեն Հարությունյանն օմբուդսմենի պաշտոնը զբաղեցնում է 2006-ի փետրվարից: ՀՀ Սահմանադրության համաձայն, մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը պետք է առաջադրի ՀՀ նախագահը երկրի խորհրդարանի հետ խորհրդակցելուց հետո: Օմբուդսմենի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարեկանից բարձր անձ, որը մեծ հեղինակություն է վայելում հասարակության մեջ և վերջին 5 տարում Հայաստանի քաղաքացի է, մշտապես բնակվում է հանրապետության տարածքում վերջին 5 տարվա ընթացքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---