ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայանում է 21.6 Մբիթ/վրկ արագությամբ HSPA+ ցանցը Երևանում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայանում է 21.6 Մբիթ/վրկ արագությամբ HSPA+ ցանցը Երևանում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրեց ներբեռնման` համապատասխանաբար 14.4 Մբիթ/վրկ և 21.6 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» և «ՄՏՍ կոնեկտ E1820» անլար մոդեմները: Այս երկու մոդեմներն արդեն կարելի է ձեռք բերել ընկերության սպասարկման կենտրոններում։

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աշխատանքներ է իրականացնում Հայաստանի մարզերում ևս HSPA+ ցանցը հասանելի դարձնելու ուղղությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարեց, որ HSPA+ ցանցին զուգահեռ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնում է նաև 4G ցանցը. «Երևանում մինչև 21.6 Մբիթ/վրկ արագություն ապահովող` HSPA+ (Evolved HSPA) ցանցը ծավալվում է վերբեռնման մինչև 50 Մբիթ/վրկ և ներբեռնման մինչև 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4-րդ սերնդի/LTE ցանցի ընդլայնմանը զուգընթաց։ Ներկայացնելով ևս 2 USB մոդեմ՝ մենք սպառողին թույլ ենք տալիս լիարժեք օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Երևանում հասանելի 3.5G ցանցի հնարավորություններից»։

LTE տեխնոլոգիան, որի գործարկումը Երևանի տարածքում տեղի ունեցավ 2010 թվականի դեկտեմբերի 20-ին, այս պահի դրությամբ հասանելի է աշխարհի ընդամենը մի քանի երկրում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---