Երևանում տեղի կունենա սեմինար-ցուցադրում ՄԻԱՎ վարակակիր մարդկանց նկատմամբ հանդուրժողականության ձևավորման թեմայով

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին ժամը 11.00-ին Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանում տեղի կունենա հայ-ռուսական համատեղ Սեմինար-ցուցադրում «Կրթական համակարգում ՄԻԱՎ- վարակների կանխարգելման, ՄԻԱՎ-դրական ախտորոշում ունեցողների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձևավորման, ռիսկային խմբերի հետ աշխատանքների իրականցման ոլորտում ՀՀ փորձը» թեմայով: Սեմինարը նախաձեռնել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մոսկովյան գրասենյակը, ՌԴ Կրթության և գիտության նախարարությունը, «Դաստիարակության հիմնախնդիրների հետազոտման, առողջ ապրելակերպի ձևավորման, թմրամոլության կանխարգելման, երեխաների և երիտասարդության սոցիալ-մանկավարժական աջակցման կենտրոն» դաշնային պետական գիտական հաստատությունը:

Սեմինարի հայեցակարգում նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ՄԻԱՎ-կանխարգելման բնագավառում փորձի հետազոտություններ կատարելու համար: Այսպիսով, ՀՀ Առողջապահության նախարարությունը 2007թ. հրապարակեց տեղեկատվություն այն մասին, որ UNICEF-ի հետ համատեղ մշակել է հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարի նոր ծրագիր, որտեղ հատուկ շեշտ է դրվում դեռահասների իրազեկությունը բարձրացնելու վրա: UNICEF-ի հետ նախագծի սահմաններում մշակվել են կրթական ծրագրեր 10-24 տարեկան երեխաների և երիտասարդների համար, որոնք նախատեսված էին ուսումնական հաստատություններում դասավանդելու համար: Այդ դեպքում հատուկ ուշադրություն էր դարձվում բարոյական արժեքների և ընտանիքի քարոզչության վրա»:

Սեմինարանին մասնակցելու են ՌԴ Կրթության և գիտության նախարարության, Մոսկվայի, Սամարայի, Նիժնի-Նովգորոդի և Սանկտ-Պետերբուրգի, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Երևանի և մարզերի` նշված հիմնախնդիրներով զբաղվող մասնագետներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---