Հայկական հուշարձանների ոչնչացումը կանխարգելելու նպատակով գործարկվել է հատուկ կայք

Հայկական հուշարձանների ոչնչացումը կանխարգելելու նպատակով գործարկվել է հատուկ կայք

PanARMENIAN.Net - Հայաստանում «Փրկենք հուշարձանները» ծրագրի շրջանակներում բացվել է sos.tsirani.am կայքը: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ծիրանի» ՀԿ-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը, կայքի նպատակն է կանխարգելել ողջ աշխարհում հայկական հուշարձանների ոչնչացումը:

«Ցանկացած մարդ կարող է հաղորդել մեզ իր խնդիրների մասին` կապված հայկական հուշարձանների հետ»,- ասել է Աշուղաթոյանը: Նա նշել է, որ կայքը գործում է ընդամենը 10 օր, սակայն, արդեն բազմաթիվ նամակներ են ստացվել հայկական հուշարձանների դրության մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---