Պարադոքս. Հայաստանում որոշ կանայք գերադասում են մարտի 8-ը նշել ընկերուհիների հետ 7 մարտի 2011 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում շատ կանայք մարտի 8-ը` Կանանց միջազգային օրը, տոն չեն համարում: Այդ մասին վկայում են երևանցի կանանց շրջանում PanARMENIAN.Net ի անցկացրած հարցման արդյունքները: Չի բացառվում, որ պատճառը մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար այդ օրն առանձնահատուկ դարձնելու ցանկության բացակայությունն է տղամարդկանց կողմից: Որոշ տղամարդկանց համար մարտի 8-ը տանջանքի է վերածվում կամ, առնվազն, տարրական ծաղիկ-օծանելիք նվիրելու արդեն հոգնեցրած, բայց անհրաժեշտ արարողության: Սակայն, ինչպես պարզվեց, կանանց համար այնքան կարևոր չեն նվերները, որքան իրենց հանդեպ ուշադրությունը: «Կարևոր չէ, թե դա ինչ նվեր է, կարևոր է, թե ինչպես է այն մատուցվում»,- ասաց հարցվող կանանցից մեկը: Բացի դրանից, կանանց որոշակի մասը մարտի 8-ից ինչ-որ անակնկալ է սպասում, մյուսերը կցանկանային տղամարդկանցից իրենց ձեռքով պատրաստած նվեր ստանալ: Բայց ահա թե ինչում է պարադոքսը. հարցվածների թվում գտնվեցին կանայք, որոնք հայտնեցին, որ գերադասում են մարտի 8-ը նշել ընկերուհիների հետ և ավելի հազվադեպ` տղամարդկանց: Չի բացառվում, որ դրա պատճառը տոնի միանգամայն անբնական մթնոլորտն է, որը տղամարդիկ փորձում են ստեղծել` ելնելով պարտականությունից: Բայց և այնպես, տոները միշտ էլ հաճելի են, քանի որ անգամ ամենածույլ և անուշադիր տղամարդիկ տարին մեկ անգամ հիշում են այն մասին, որ կանանց պետք է նվերներ մատուցել:
Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը ԲՏԱ նախարարն ու Նուբար Աֆեյանը խոսել են ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի մասին Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը |