ՆԱՏՕ-ն խոստանում է չմիջամտել իրադրությանը Լիբիայում 7 մարտի 2011 - 20:25 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել իրադրությանը Լիբիայում, որտեղ բողոքի զանգվածային ակցիաները զինված բախումների են վերածվել: Այդ մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: Լիբիական իշխանությունների հակառակորդները պայքարում են 42 տարի շարունակ երկիրը կառավարող Մուամմար Քադդաֆիի հրաժարականի համար: Իշխանությունները դաժանաբար ճնշում են հակակառավարական ելույթները: Լիբիայում դիմակայության ընթացքում, տարբեր գնահատականների համաձայն, մինչև 2 հազար մարդ է զոհվել, մոտ 4 հազարը վնասվածքներ են ստացել: «ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել իրադրությանը, բայց որպես պաշտպանական դաշինք և անվտանգության ապահովման կազմակերպություն` մենք դեպքերի ցանկացած հնարավոր զարգացման համար ծրագիր ենք մշակում»,- ասել է Ռասմուսսենը: Գլխավոր քարտուղարը չներկայացրեց այդ ծրագրի մանրամասները, բայց ընդգծեց, որ այն իրականացվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շրջանակներում, ինչպես և Ալյանսի կողմից իրականացվող բոլոր մյուս օպերացիաները: «Այնուամենայնիվ, իրադրությունը Լիբիայում զարգանում է, և ես չեմ կարող պատկերացնել, որ միջազգային հանրությունն ու ՄԱԿ-ը աչք կփակեն, եթե Քադդաֆին ու նրա վարչակարգը շարունակեն համակարգված կերպով հարձակումներ գործել սեփական ժողովրդի նկատմամբ»,- նշել է Ռասմուսսենը: Նա վստահեցրել է նաև, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Լիբիայի դեպքում, եթե դրա համար տրամադրվի ՄԱԿ մանդատը` ներառյալ երկրի վրայով օդային երթևեկության արգելափակումն ու զենքի մատակարարման էմբարգոյի կատարման հանդեպ հսկողությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |