ՎիվաՍել-ՄՏՍ-ը 210 մլն դրամ է հատկացրել անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 210 մլն դրամ է հատկացրել անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու համար

PanARMENIAN.Net - «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը 210 մլն դրամ է հատկացրել Վանաձորում նորակառույց շենքում անօթևան մարդկանց համար 20 բնակարան ձեռք բերելու նպատակով։

Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, 20 անօթևան ընտանիքներ տեղափոխվել են բարեկարգ և հարմարավետ բնակարաններ և տոնել բնակարանամուտը։

«Մենք կարողանում ենք երազել ու իրականություն դարձնել մեր երազանքները, քանի որ հավատում ենք Հայաստանի ապագային և մտածում ենք մեր ազգի մասին։ Սա հիանալի նվեր է մարտի 8-ին՝ Կանանց և մայրության տոնի կապակցությամբ», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---